«ՕԵԿ»-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօրվա «Առավոտում» հանդես է եկել հրապարակմամբ` մասնավորապես գրելով. «Ի՞նչ ենք մենք առաջարկում: Մենք առաջարկում ենք վերացնել ընդունելության քննությունները: Վերջին ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցությունը իր նախընտրական ծրագրում ներառեց այս գաղափարը և այժմ հետևողականորեն աշխատում է այս ծրագրի կյանքի կոչման համար: Կառավարության ծրագրում մեր առաջարկությունը` «վերացնել ընդունելության քննությունները» վերափոխվեց «պարզեցնել ընդունելության քննությունները» արտահայտության, ինչը կիսատ քայլ է: Վերջապես, կա հարուստ միջազգային փորձ Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և բազմաթիվ այլ երկրներում, որտեղ երեխան բուհ է ընդունվում միանգամից դպրոցից` առանց ավելորդ քննություն քաշքշուկների: Անցնում է լեզվի իմացության ստուգում, ընդհանուր զարգացվածության թեստավորում և այլն: Այսինքն` բուհերի դռները բաց են բոլորի աոջև` անկախ նրանց սոցիալական վիճակից և ծագումից:
Ի՞նչ խնդիրներ մենք կարող ենք լուծել: Նախ`
1]բարձրագույն կրթություն ստանալու մեկնարկային հնարավորություն կունենան անխտիր բոլորը,
2]կնվազեն կամ կվերանան կոռուպցիոն ռիսկերը,
3]կբարձրանա դպրոցի դերը մեր կրթական համակարգում,
4]աշակերտները չեն անտեսի դպրոցը` ապավինելով կրկնուսույցներին` լրացուցիչ ֆինանսական բեռ դնելով ծնողների ուսերին:
Թվարկածս խնդիրները լուծելի են և իրատեսական, և, ինչպես ասում են, հազար բայլանոց գործողությունը սկսվում է առաջին քայլից»:


