Թուրքիայի խորշորագույն արհմիությունները մեկօրյա գործադուլ են հայտարարել ողջ երկրում` կապված Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում ածխահանքի պայթյունի ողբերգական դեպքի հետ, որի հետևանքով 274 հանքափոր է մահացել։ Այս մասին գրում է «Բի-Բի-Սի»-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրը փոխանցում է, որ երկրի տարբեր քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել: Իրավիճակը լարվել է հատկապես Ստամբուլում և Անկարայում` ոստիկանությունը բռնի ուժ է գործադրել ցուցարարների նկատմամբ: Փոխանցվում է նաև, որ ակցիայի մասնակիցները պահանջում էին կառավարության հրաժարականը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սոմա կատարած այցելության ժամանակ քաղաքացիները փորձել են քարեր նետել կառավարական կորտեժի վրա: 

Էներգետիկայի նախարարը հաղորդել է, որ պայթունի պատճառը կարճ միացումն էր: Պայթունի ընթացքում, նախարարի խոսքերով, ածխահանքում եղել է 787 մարդ: