Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինգիզ Մամեդովը հեռացված է պաշտոնից, իսկ նոր տեղակալ է նշանակվել Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու)  հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևը,- փոխանցում է haqqin.az կայքը:

Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն տեղեկատվության՝ Զինգիզ Մամեդովը նախկին ՊՆ Սաֆար Աբիևի պաշտոնից հեռացումից հետո զորացրման դիմում էր գրել և ներկայացրել պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին։