Երեկ Արշակյան քույրերից մեկը՝ Անուշ Արշակյանը, Aravot.am-ին կարծիք էր հայտնել. «Եվրատեսիլ-2014»-ի հաղթող Կոնչիտա Վյուրստի մասին. «Ես վերջին տեղը տվել եմ ադրբեջանցիներին եւ նախավերջինը՝ Կոնչիտային: Նրան վերջին տեղերում էի դրել՝ ներքին հակակրանքից դրդված: Նա միայն հակակրանք էր առաջացնում: Եվ ես ապշած եմ, որ sms քվեարկությամբ 2-րդ տեղ են տվել Կոնչիտային: Ես չգիտեմ, թե ովքեր են քվեարկողները եղել, բայց ես չեմ կարծում, որ մեր ամբողջ ժողովուրդը լավ վերաբերմունք ունի այդ անձի հանդեպ»: Անուշը նաև հավելել էր. «Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ նման երեւույթները: Իմ հակակրանքը ճիշտ այդպիսին է: Ես ոչ թե ագրեսիվ եմ, այլ՝ մերժողական այդպիսի դրսեւորումների հանդեպ»:
Պարզվում է՝ այս խոսքերը մինչև հոգու խորքը անհանգստացրել են «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանին, ով իր Ֆեյսբուքյան էջում գրել էր. «Եվ այս երկու թթվի քարը 2009թ. իմ երկիրն էին ներկայացնում: Գոնե Աստծուց վախեցեք, այ տգետներ: Ոչ մեկ Աստծուն չի խնդրել, որ իր հարազատին, սիրելիին հոգեկան խանգարում տա, որից դուք՝ քաղքենիներդ հակակրանք ունենաք: Տեսնես ո՞վ է սրանց իրենց տուն տանելու ու իր արյունը խառնի սրանց հետ, մի բան էլ՝ թողնի որ իրենց սերնդին սրանք դաստիարակեն: Ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի: Ուղղակի հակակրելի եք եւ դեռ մեղմ եմ արտահայտվում: Պոպոկն ու պնդուկը արդեն դատողություններ են անում»։
Այս բանավեճում անմասն չի մնացել նաև Պետրոս Ղազարյանը. «Կոնչիտայի կերպարն ինձ շատ անդուր էր, բայց Ինգան ու Անուշն ոնց որ ինադու նենց անեն, որ մարդ պաշտպանի Կոնչիտային։ Ես չեմ հասկանում՝ ձեզ ժյուրի են նստեցրել երգ գնահատելո՞ւ, թե բարոյախոսական միտինգ անելու համար։ Դուք միանձնուհինե՞ր եք, Ավետ Բարսեղյանն էլ՝ աբեղա՞, թե հայրենասիրական կլիշեով աստղ ու դատարկ տեքստեր գրող պոպ գրդոնչի։ Բա՞ն է փոխվել։ Մեր երկրում էսքան անբարոյական բաներ են լինում, ո՞վ եք դուք, որ միայն Կոնչիտան ձեր սրտերում հրապարակային բարոյախոսության կիրք արթնացրեց։ Ոո ես չգիտեմ՝ մարմնո՞վ է վատ Կոնչիտա լինել, թե ինտելեկտով։Ի՞նչ է նշանակում՝ Կոնչիտայից զզվում ենք՝ ոնց զզվում ենք հոգեկան հիվանդից։ Է՞ս ա ձեր բարոյականության ընկալումը։ Կոմիտասն էլ հոգեկան հիվանդ դարձավ։ Զզվո՞ւմ եք»,- իր էջում գրել է հաղորդավարը։