Թուրքիան այլևս երբեք չի մասնակցի «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթին: Այս մասին, ըստ Newsliga.ru կայքի, հաղորդել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զրագացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր և արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վոլկան Բոզկինը: Իսկ պատճառը` Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստի հաղթանակն է:
Քաղաքական գործչի խոսքերով` մորուքով կնոջ արտաքին արդեն իսկ վիրավորանք է մուսուլմանական ավանդույթների նկատմամբ, իսկ Կոնչիտայի խաղթանակը թուրքերին ընդհանրապես շոկի մեջ է գցել: Հայտարարության մեջ Բոզկինը նաև նշել է, որ վերջին ժամանակներում մրցույթը միայն առաջ էր տանում ոչ ավանդական անձանց: