«ՀՀԿ-ի ներսում ինչ-որ բան այն չէ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում. «Այս կուսակցության ներկայացուցիչները արդեն իսկ հրապարակային կծում, խոցում, քննադատում են իրար։ Երեկ ԱԺ նիստի ժամանակ նման երկու միջադեպ գրանցվեց։ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քննչական կոմիտեի մասին նախագծի քննարկման ժամանակ այնպիսի կպնողական հարց տվեց արդարադատության փոխնախարար Գ. Մուրադյանին, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չդիմացավ. «Պարոն Հակոբյան, կեսկատակ-կեսլուրջ ասում եմ՝ էս վերջին շրջանում այնքան շփվեցիք մեր ընդդիմադիր գործիչների հետ, որ արդեն իրենց բառապաշարն եք օգտագործում»։ Իսկ Սամվել Ֆարմանյանը քլունգն առած քլնգում էր ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի բերած «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ԱԺ ամբիոնից հարցերին պատասխանող Աշոտյանը դիտողություն արեց Ֆարմանյանին այլ պատգամավորների հետ զուգահեռ զրուցելու համար»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: