«Չորրորդ իշխանություն»-ն իր այսօրվա համարում մեջբերել է panorama.am–ի նյութից հեևյալ հատվածը. «Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է։ Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան։ Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր»»:
Այնուհետև հավելում է. «Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար։Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել։ Ի դեպ, անցած տարի Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել ութ անուն ապրանք 2 միլիոն 820 հազար դոլար արժողությամբ»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: