Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ պարոն Յոախիմ Գաուքը ի ճանաչումն Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի պարգևատրել է պարոն Ալեքսան Տեր-Մինասյանին ԳԴՀ Արժանյաց կարգի խաչ շքանշանով՝ ժապավենի վրա։
Պատվավոր պարգևը 2014 թվականի մայիսի 15-ին Գյումրիում պարոն Տեր-Մինասյանին հանձնեց Հայաստանում ԳԴՀ դեսպան պարոն Ռայներ Մորելը։
Պարոն Ալեքսան Տեր-Մինասյանը 1993 թվականից ի վեր ղեկավարում է Գերմանական կարմիր խաչի Գյումրու ներկայացուցչությունը, որտեղ «Մոր և մանկան կենտրոն» է ստեղծվել։ Կենտրոնի հետագա ֆինանսավորումն ապահովելու համար շենքի մի հատվածը հետագայում վերածվել է հյուրանոցի, որն այսօր հայտնի է որպես «Բեռլին Արտ Հոթել»։ Պարոն Ալեքսան Տեր-Մինասյանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում նաև հայ-գերմանական մշակութային փոխգործակցության հարցում։ Նա արդեն միմյանց հետ շփվելու հնարավորություն է ընձեռել բազմաթիվ արվեստագետների, կազմակերպել բազմապիսի ցուցահանդեսներ և փառատոններ թե´ Գերմանիայում և թե´ Հայաստանում։ «Արթբոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնի ստեղծմամբ նա կյանքի է կոչել մշակութային մի միություն, որը Գյումրիում գերմաներենն ու գերմանական մշակույթը ներկայացնելու առաքելություն ունի, ինչին ավանդաբար մեծ կարևորություն է տրվում այս տարածաշրջանում։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					