Marca-ի հաղորդմամբ Իսպանական «Սելտա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում Լուիս Էնրիկեն չի զբաղեցնի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն հենց Լուիս Էնրիկեն է ։ Սպասվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբի արգենտինացի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն կհեռանա պաշտոնից։
Լուիս Էնրիկեն «Սելտան» գլխավորել է անցած տարի։ Իսպանիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ թիմը 8-րդ տեղում է։ Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Էնրիկեն «Բարսելոնայում» խաղացել է 1996-2004-ը, իսկ 2008-2011-ը գլխավորել է կատալոնացիների երիտասարդական թիմը: