ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր խնդիրն է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու խաղաղ բանակցությունների գերընթացի մեկնարկը: 

««Խաղաղ կարգավորումը հասանելի է, եթե կա քաղաքական կամք»- նշել է Ուորլիքը news.az-ին տված հարցազրույցում:

Համանախագահն այս անգամ եւս շեշտել է, որ Լեռնային ղարաբաղի շուրջ տարածքներն «օկուպացված են» եւ պետք է վերադարձվեն Ադրբեջանին որպես համընդգրկուն կարգավորման տարր:

Նրա կարծիքով բոլոր 6 տարրերը պետք է ընդունվեն,  որպեսզի խաղաղ կարգավորումն իրականանա:

Ուորլիքը հայտարարել է, թե ԱՄՆ-ը ճանաչում է երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը, բայց կան շահագրգիռ կողմեր՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, փախստականներ ու տեղահանվածներ: