Ադրբեջանցի զինծառայողները ենթարկվել են ավտովթարի,- հաղարդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի արևելյան Շիրվանի շրջանում ՆԳՆ ներքին զորքերի N զորամասի զինծառայող, լեյտենանտ Արիֆ Օրուջ օղլու Յուսիֆովը Mercedes ավտոմեքենայի ղեկին բախվել է ավտոճանապարհի կողքի ծառին։

Ավտովթարի հետևանքով տուժել են նաև ավտոմեքենայի ուղևորները` ներքին զորքերի լեյտենանտ Օրհան Ղուրբանովը, կրտսեր սերժանտ Ազամաթ Մամեդովը, ինչպես նաև ինքը վարորդը։ 3 տուժածներին տեղափոխել են Շիրվանի քաղաքային հիվանդանոց։

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն