Ադրբեջանական Գերանբոյի շրջանում, համաձայն ոստիկանության գլխավոր վարչության հաղորդագրության, «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Ուղևորներից մեկը՝ Ադրբեջանի ԶՈՒ պայմանագրային զինծառայող Էլմյադին Սադիգովը մահացել է։

Մյուս ուղևորներին՝ Էլշան Ալիևին ու Էմին Քազիմովին տեղափոխել են հոսպիտալ։

Նշենք, որ հետևելով ադրբեջանական լրատվամիջողներից ստացված տեղեկություններին՝ կարող ենք փաստել, որ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-րը ունի 3 զոհ, 13 վիրավոր։