Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Իլդիզմը փոխանցել է, որ Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանում ածխահանքի պայթյունի դեպքի զոհերի թիվը հասել է 301-ի: Այս մասին հաղորդում է Rian.ru-ն:

Հիշեցնենք, որ այս դեպքից հետո Թուրքիայում սկսվեցին զանգավածային բողոքի ցույցերը, խոշորագույն արհմիությունները մեկօրյա գործադուլ հայտարարեցին, իրավիճակը լարվեց հատկապես Ստամբուլում և Անկարայում` ոստիկանությունը բռնի ուժ գործադրեց ցուցարարների նկատմամբ:

«Բի-Բի-Սի»-ին այսօր հաղորդել է, որ ցույցերն այդպես էլ չեն դադարում, ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում ակտիվիստների նկատմամբ:

Ձեզ ենք ներկայացնում ածխահանքի պայթունի և ցույցերի մասին պատմող ֆոտոռեպորտաժը: Լուսանկարները` AP-ի և Reuters-ի: