Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ծանոթացա Րաֆֆիի այսօրվա ասուլիսի նյութերին:
Զարմանալի է:
Մարդն այնքան է տարվել սեփական PR-ով, որ ամբողջությամբ կորցրել է իրականության զգացումը:
Դա բավական չէ, դեռ իրեն էլ վեր է դասում Հայաստանի օրենքներից:
Ուստի, Րաֆֆիի գնահատականները իմ բարոյականության մասին, ստի մեջ մեղադրանքները և հրաժարականիս պահանջը թողնում եմ անպատասխան:
Հավելեմ, որ Րաֆֆին ոչ միայն կոպտորեն խախտել է օրենքը, այլև բավարար խիզախություն չունի այդ արձանագրված փաստը ընդունելու համար:
Իսկ այս բանավեճին “թամաշա” անողները, հուզամ համոզվեցին, որ Րաֆֆին “իշխանական” թեկնածու չէ»: