Պարզվում է՝ Պենտագոնը զոմբիների հայտնության դեմ պայքարի փաստաթուղթ է մշակել։ Այս մասին Inopress.ru-ի փոխանցմամբ հաղորդում է Foreign Policy-ի ռազմական թղթակիցը։ Աղբյուրը հաղորդում է, որ փաստաթուղթը գտնվում է «ամերիկացի զինվորականների գաղտնի համակարգչային ցանցի խորքերում»՝ առանց «գաղտնի է» մակագրության, այն կոչվում է CONOP 8888։

Նշվում է, որ այս ծրագիրը յուրօրինակ ուղեցույց է զոմբիների դեմ պայքարի համար։ «Այս ծրագրով նախատեսվում է պաշտպանել մարդկանց՝ «Չզոմբիներին» (non-zombie) զոմբիներից եկող վտանգից»,- ասվում է 2011թ. ապրիլի 30-ին թվագրված փաստաթղթում։ Ծրագրում անգամ նշվում են զոմբիների տեսակները։

Բացի այդ, աղբյուրը հավելում է, որ զոմբիները «ինքնուրույն դուրս են գալիս գերեզմանոցից և ձեռքերով հարթում են իրենց ճանապարհը»։ Ու սա, ամենայն լրջությամբ։