Այսօր Բերձոր (նախկին Լաչին)` մշտադիտարկման էին ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Իր Ֆեյսբուքյան էջում գրում է Էդգար Էլբակյանը:
Նա հավելում է. «Հայաստանի նորագույն պատմության մեջ ղարաբաղյան շարժումից հետո առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ կազմակերպված բողոքի ցույց` ընդդեմ առկա բանակցային փաթեթի, ի մասնավորի` տարածքային զիջումների:
Բարձրախոսով մեր` հայկական կողմի, պահանջները հնչեցնում էր Ձեր խոնարհ ծառան: Իմ շուրթերով հայն իր արդար պահանջը հնչեցրեց` "no territorial concessions"; "no transitional status" («ոչ մի հողային զիջում», «ոչ մի միջանկյալ կարգավիճակ») և այլն»:
Գրառումն ու լուսանկարները` հեղինակի: