Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Սիմոնովիչը հայտարարել է, որ իրավիճակը Ուկրաինայում մոտ ապագայում քաոսային կլինի, եթե ճնգնաժամից դուրս գալու քայլեր չձեռնարկվեն: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Ցավում եմ, բայց երկիրը կհասնի անդառնալի կետի, եթե չձեռնարկվեն ադեկվատ և անհետաձգելի գործողություններ»,- մեկնաբանելով Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները` ասել է Սիմոնովիչը: Նրա խոսքերով` ՄԱԿ-ն ունի հաստատված տեղեկություններ` Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող սպանությունների, տանջանքների և առևանգված մարդկանց վերաբերյալ: