Անցյալ տարի Մարկ Ցուկերբերգը ծախսել է 30 մլն դոլար` գնելով 4 առանձնատուն: Բայց սա միակ հետաքրքիր փաստը չէ, որ արժե նրա մասին իմանալ, և այսպես`
Նա շների սիրահար է
Ամուսնությունից հետո Մարկն ու Պրիսցիլլան «Հրեշ» անունով շուն են պահում: Ինչպես և նախատեսվում էր նրանց շունը ունի սեփական էջը Facebook-ում: Այն հավաքել է ավելի քան 1,8 մլն լայք:
Ցուկերբերգը վախենում է հանրային ելույթերից
Ճակատագրի բերումով անձը, ով ստեղծել է միլիոնավոր մարդկանց միավորող սոցցանցը, վախենում է ելույթ ունենալ հանրության առաջ: Այս հանգամանքն ի հայտ եկավ մի քանի տարի առաջ, երբ նա 2010թ. ելույթ ունեցավ Facebook-ի D8 համաժողովի ընթացքում: Ցուկերբերգը ակնհայտորեն հուզվում էր և անգամ քրտնել էր: Ներկայումս նրա հռետորական հմտությունները զգալիորեն լավացել են, սակայն սեր ելույթների նկատմամբ այդպես էլ չկա:
Նա ֆիրտուալ իրականության երկրպագու է
Ինչպես ԶԼՄ-ներին ասել է Facebook-ի հետազոտողներից Դին Էկլզը` ընկերության մենեջերը պարտավոր էր առնվազն մեկ անգամ կարդալ ամերիկացի ֆանտաստ Նիլ Սիվենսոնի «Ձյունակույտ» վեպը` հրապարակված 1992թ.-ին: Գրքում նկարագրվող աշխարհում ինտերնետին փոխարինում է մի վիրտուալ իրականություն, որտեղ մարդիկ հաղորդակցվում են, աշխատում և զվարճանում: Հարկ է նշել նաև, որ վերջերս Ցուկերբերգը գնեց Oculus ընկերությունը, որը հայտնի է վիտուալ իրականության գլխարկների արտադրությամբ:
Նա կարող է զանգել Բարաք Օբամային
Երբ տեղեկություն տարածվեց, թե ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծառայությունը պատրաստվում է ձևափոխել Facebook-ը, որպեսզի ազատ մուտք ունենա օգտատերերի հաշիվներին, Ցուկերբերգը զանգել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հայտնել է իր անհամաձայնությունը այս հանգամանքի առնչությամբ, որից հետո այդ մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա ամենահաջողակ միլիարդատերներից է
Ինչպես անցյալ 4 տարիներին, այնպես էլ 2013թ.-ին Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Forbes ամսագրում աշխարհի ամենահաջողակ միլիարդատերների ցուցակում է: