Սիրիայում սպանվել է ադրբեջանցիների գումարտակի հրամանատար` Մուսա Ալ Ազերին, որը պատերազմում էր «Շամ իրաքյան իսլամական պետություն» խմբավորման շարքերում (İŞİD),- փոխանցում է ANS-ը:

Տեղեկատվության մեջ նվում է, որ Ռակկա նահանգում, որը գտնվում է İŞİD խմբավորման վերահսկողության տակ տեղի է ունեցել ընդհարում «Կետիկեբուլ Ադրբեջան» և PYD խմբավորումների միջև: Մարտական գործողությունների ընթացքում զոհվել է գումարտակի հրամանատարը, ադրբեջանցի, որը հայտնի է Մուսա Ալ Ազերի անվան տակ:

Նշենք, որ այս օրերին Սիրիայում զոհվել են ևս 12 զինյալ ադրբեջանցիների գումարտակից:

Հիշեցնենք նաև, որ Սիրիա է մեկնել Ադրբեջանի զինյալների խումբ, որը մարտական գործողություններ է իրականացնում տարբեր ծայրահեղական խմբավորումների շարքերում և արդեն այնտեղ զոհվել է մոտ 200 ադրբեջանցի զինյալ: