38-ամյա չինացի Տաո Հսիաոն (Tao Hsiao) Ցզյանսու առևտրի կենտրոնում ուղեկցել է իր ընկերուհուն: Հինգ ժամ տևած առևտրից հետո, նա հոգնել է և առաջարկել տուն գնալ, սակայն ընկերուհին պահանջել է մտնել կոշիկի հերթական խանութը: Հաղորդում է fototelegraf.ru-ն:

Ականատեսների խոսքերով` այնուհետև տղամարդը պատասխանել է, թե ընկերուհու կոշիկներն այնքան շատ են, որ նա չի հասցնի դրանք հագնել իր ողջ կյանքի ընթացքում, և ամենևին էլ իմաստ չկա հերթական մեկը գնել: Այս ամենից հետո կինը սկսել է բղավել ընկերոջ վրա` նրան մեղադրելով ժլատության մեջ ու հավելելով, որ նա փչացրեց իր ծննդյան տոնը: Չինացի տղամարդը դեն է նետել նվերներով լի պայուսակը, մոտեցել է վանդակապատերին և վայր նետվել առևտրի կենտրոնի 7-րդ հարկից: