Կառավրության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սերգեյ Լոքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական:

Հիշեցնենք` Սերգեյ Լոքյանը ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար` վանաձորցի Դավիթ Լոքյանի որդին է: Նա Ազգային ժողովում նույնպես Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր: