Ուկրաինայում նեոնացիստական ուժերը սկսել են ահաբեկչություն իրականացնել խաղաղ բնակչության նկատմամբ։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«РБК»-ի փոխանցմամբ՝ Պուտինն ասել է. «Հետևանքները ծայրահեղ վտանգավոր կլինեն, այս մասին վկայում են Ուկրաինայի ողբերգական դեպքերը, նեոնացիստական ուժերի սանձարձակ պահվածքը, որոնք իսկական ահաբեկչություն են իրականացնում խաղաղ բնակչության նկատմամբ»։