«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյբուքյան էջում մի գրառում է կատարել անդրադառնալով օրերս Վերնիսաժում կատարված հանցագործությանը:
«Մի քիչ անպատժելիություն եւ հովանավորություն /օրինակ, Գորիսյան «հերոսամարտի» բարեհաջող կոծկում/,
+Մի քիչ օրինապահների անգործություն,
+Մի քիչ անհանդուրժողականություն ու ատելություն /դիմացինին չզիջել ու նրա կյանքի իրավունքը չհարգելը/
+Մի քիչ դատավորի կեցվածք ու անվրդով դատավճիռ կայացնելու խասյաթ,
+Մի քիչ փառաբանվող «ավանդական տղամարդկություն» ու «ամենակարող տղու» խասյաթ,
+Մի քիչ թքած ունենալ կողքինների, շրջապատի ու «ոչ յուրայինների» վրա,
Ահա եւ հանցագործությունը պատրաստ է»- գրում է Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում: