Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական հրաման է արձակել` Ռոստովի, Բոլգորոդի և Բրյանսկի մարզերում ուսումնավարաժանքներ իրականացնող զինվորական ստորաբաժանումներին իրենց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու վերաբերյալ:
Արևմտյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ դեռևս մայիսի 14-ին ԱՄՆ-ն լուսանկարներ էր հրապարակել, որոնք, ըստ փորձագետների, վկայում են այն մասին, որ ռուսական զորքերը շարունակում են մնալ Ուկրաինայի սահմանից 78 կիլոմետրի վրա:
Լուսանկարների տարածումից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, թե զորքերը հեռացվել են ռուս-ուկրաինական սահմանից: