Թերթն իր այսօրվա համարում, հղում անելով սեփական աղբյուրներին պնդում է, որ «Ժառանգություն» կուսակցության հաջորդ համագումարին Րաֆֆի Հովհաննիսյանը կհեռանա Հայաստանը և տեղի կունենա կուսակցության նոր նախագահի ընտրություն համագումարը. ««Ժառանգություն» կուսակցության համագումարը կկայանա հունիսի սկզբին։ Համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաև անակնկալներ են սպասվում։ Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները։ Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը»,- գրում է պարբերականը` հավելելով.
«Մեր տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը։ Առայժմ նրանք խուսափում են խոսել այս մասին։ «Թե ով թեկնածությունը կդնի, պարզ կլինի հունիսի սկզբին, երբ տեղի կունենա վարչության նիստը, և կհայտարարվի այդ մասին»,-ասաց Լուսինե Պետրոսյանը։ Երեկ «կուլիսային» լուր ստացանք նաև այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում։ Նա հիսաթափված է կուսակցությունից։ Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից »,– կարդում ենք օրաթերթի այսօրվա համարում: Այնուհետև «Հրապարակ»-ը հավելում է, որ զրուցել է Ստեփան Սաֆարյանի հետ, ով հերքել է այդ լուրը:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարում` 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության նշանաբանն ու թիմը, որով այն ներկայանում էր: Աղբյուրը` Tert.am