«ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որ երեկ ԱԺ-ում հանդես էր գալիս որպես ԿԲ նախագահի թեկնածու, սենսացիոն, բայց սպասելի հայտարարություն է արել»,- գրում է «Հայկական ժամանակ»` մանրամասնելով. «Երեկ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ՍԴ հայտնի որոշումից հետո, երբ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի մի շարք առանցքային դրույթներ և մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական են ճանաչվել, ո՞րն է Արթուր Ջավադյանի տեսլականը, ի՞նչ փոփոխությունների պետք է ենթարկվի կուտակային կենսաթոշակային համակարգը և արդյոք պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի։

Ջավադյանը հարցին անսպասելիորեն ուղղակի պատասխան է տվել. «Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պարտադիր բաղադրիչը լինելու է, իհարկե լինելու է, ուրիշ բան, թե մենք ոնց ենք դա իրականացնելու։ Առանց այդ բաղադրիչի օրենքի ուժը կորում է։ Խոսքը չի գնում պարտադիր բաղադրիչի մասին, խոսքը գնում է վերանայման մասին։ Պետք է էնպես անենք, որ այդ օրենքի վերջնական դիզայնը համապատասխանի ՍԴ որոշմանը»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` Photolure