Օրաթերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Ազգային ժողովում տեղի ունեցող իրադարձություններին` նշելով, որ երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել «Հանրապետական» խմբակցությունում. «Հանրապետականը վերջին ռակիրովկաներից հետո աննախանձելի վիճակում է հայտնվել և գերլարված է պահում խմբակցության պատգամավորներին։ Երեկ գրեթե բոլորը ստիպված էին մինչև օրվա վերջ «պլեն» մնալ խորհրդարանի շենքում և բողոքելով` միջանցքներում շրջել, քանի որ պլանավորվում էր երկրորդ ընդմիջումից հետո կազմակերպել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում վերաներկայացված Արթուր Ջավադյանի ընտրությունը՝ փակ քվեարկության միջոցով։

Եվ քանի որ ոչ իշխանական շրջանակներում միասնական բոյկոտի տարբերակն էր շրջանառվում, ՀՀԿ-ն հրահանգ էր իջեցրել՝ չհեռանալ շենքից։ Քվեարկությունը կկազմակերպվի այսօր»։

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: