«Քանի որ այս դահլիճում նստած են երկու նախկին վարչապետներ, ուզում եմ տեղեկացնել, որ ցանկանում եմ ստեղծել «Վարչապետների ակումբ», որտեղ կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները  և կքննարկվեն տնտեսական, քաղաքական գործընթացները»,- նշեց Հովիկ Աբրահամյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ՝ պատասխանելով Հրանտ Բագրատյանին :

Ներկայիս վարչապետը մտադիր է նախկին վարչապետների փորձն ու ներուժը «ծառայեցնել»  կառավարության այժմյան ծրագրերի  ու գործունեության օգտին: 

Վարչապետի այս առաջարկին արձագանքեց  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝  պատրաստակամություն հայտնելով համագործակցել ու փորձով կիսվել: 

Հ. Աբրահամյանը նաեւ նշեց, որ իր համար զարմանալի  է որոշ ուժերի խուսափողական պահվածքը, որոնք չեն ցանկանում համագործակցել կառավարության հետ.

«Սակայն, քանի դեռ իմ համբերությունը չի հատել, շարունակելու եմ համագործակցության ձեռք մեկնել»,- հավելեց վարչապետը: