Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 22-րդ առաջնության ավարտական տուրն
անվանեց արծաթե և բրոնզե մեդալակիրներին: Իսկ գլխավոր հարցի պատասխանը
տրվել էր առաջնության նախավերջին տուրում, երբ «Բանանցն» իր պատմության մեջ
առաջին անգամ Հայաստանի չեմպիոն էր հռչակվել: «Բանանցի» ֆուտբոլիստները
10-րդ անգամ արժանացան առաջնության մեդալներին: Այս մասին գրում է Armsport.am-ը:

Արծաթե և բրոնզե մեդալներին հավակնող 3 թիմերից բախտը ժպտաց «Շիրակին» ու
«Միկային», իսկ “Արարատը”, որ չեմպիոն դառնալու հիանալի հնարավորություն
ուներ, ի վերջո մնաց առանց մեդալների ու զրկվեց եվրագավաթներին մասնակցելու
իրավունքից:

«Շիրակն»  իր պատմության մեջ 6-րդ անգամ արժանացավ արծաթե մեդալների:
Նախկինում շիրակցիները 2-րդ մրցանակակիր էին դարձել 1993, 1995/96, 1997,
1998 և 2002թթ:

Մանրամասները` Armsport.am կայքում: