Այսօր ԱԺ-ում քննարկվում էր նոր կառավարության ներկայացրած ծրագիրը: Ելույթ ունենալով` ՕԵԿ անդամ Իշխան Խաչատրյանն ասաց. «Բոլորին է հայտնի որ ՀՀ-ում գոյություն ունի ստվերային տնտեսություն, վերջին տարիներին այն լայն թափ ստացավ:
Ներակայումս դրա ծավալը կազմում է 35-50 տոկոս, այսպիսով կարելի է եզրակացնել, որ մենք ունենք ռեալ նախադրյալներ մեր պետբյուջեն ավելացնելու համար, եթե վերացնենք այդ ստվերը:
Ստվերի հաղթահարման դեպքում հնարավոր կլինի բյուջե ուղարկել այնքան գումար, որքան որ ծախսվում է կենսաթոշակների վրա: Հակառակ դեպքում, ստվերը կվերացնի մանր և միջին բիզնեսը: Մենք առաջարկելու ենք օրենսդրական լուծումներ»: