«Սա ոչ այլ ինչ է, քան ոչ մի փոփոխություն»,- այսօր ԱԺ-ում, խոսելով կառավարության ծրագրից, ԲՀԿ-ի դիրքորոշումը հայտնեց կուսակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նա մանրամասնեց. «Այսօր խորհրդարան բերվեց կառավարության ծրագիրը: Երբ ուշադիր ուսումնասիրում ես այն, կարելի է ասել, որ որևէ լուրջ, ակնհայտ փոփոխություն չի լինելու: Ծրագիրը ինքը չի տեսնում ինչ-որ հակաճգնաժամային լուծում, չկա նույնիսկ «կիսաարմատականացում»: Ավելին` կառավարությունը չի թաքցնում, որ ինքը շարունակում է նախկինի տրամաբանությունը: Մեր հասարակությունը չէր սպասում նման բան: Կառավարության ծրագրում հստակ երևում է, որ հասարակության խնդիրներին` գործազրկությանը, աղքատությանը, արտագաղթին, տրվելու են ոչ արմատական լուծումներ կամ պարզապես շարունակվելու է նախկին կառավարության տրամաբանությունը: ԲՀԿ-ն գիտի` ինչպես կքվեարկի»,- նշել է պատգամավորը: