Դատական դեպարտամենտը, արձագանքելով ապօրինի գանձումների վերաբերյալ Օմբուդսմենի հայտարարությանը, հերթական անգամ երկարաշունչ նախադասությունների ու բառակույտի ներքո փորձել է թաքցնել ճշմարտությունը:
Մենք շատ պարզ և մատչելի ներկայացրել ենք, որ ապօրինություն է պետական տուրք գանձել այն դեպքում, երբ դա սահմանված չէ Պետական տուրքի մասին օրենքով:
Մինչդեռ դատական Դեպարտամենտը, որոշակի դիտավորությամբ, շփոթում է «պետական տուրքի» և «փաստաթղթերի պատճենահանման համար կատարվող ծախսեր» հասկացությունները:
Եթե դատական ակտի մեկ էջի պատճենահանման առավելագույն ծախսը, օրինակ, կարող է լինել 10 դրամ, ապա Պետական տուրքի մասին օրենքով սահմանված է դատական ակտի յուրաքանչյուր էջի համար` 150 դրամ պետական տուրքի վճարման պահանջ: Դատական դեպարտամենտի կողմից օրենքի նման խախտման արդյունքում տուժում են մարդիկ, ինչը պարզապես անթույլլատրելի է:
Կրկին հորդորում ենք Դատական դեպարտամնտի ղեկավարությանը փոխել իր գործելաոճը և լուրջ քայլեր ձեռնարկել ապօրինի գանձումները դադարեցնելու ուղղությամբ:
Ակնհայտ է, որ օրենքի խախտումը շարունակելը կամ երկարաշունչ հայտարարություններով պարտակելը նախկինում ևս բացասական հետևանքներ են առաջացրել թե՛ քաղաքացիների և թե՛ Դատական դեպարտամենտի նախկին ղեկավարության համար: