«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է ԱԺ-ում վերջին երկու օրերին տեղի ունեցող քննարկումներին՝ գրելով. «Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների երկու օրվա ընթացքում լրագրողները հարաճուն տպավորություն ստացան, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերահսկում է ոչ իշխանական քառյակին։ Նման տպավորության պատճառն այն է, որ քառյակ-Հովիկ Աբրահամյան հարցուպատասխանն ու քննարկումը տեղի էր ունենում լայթս-ընդդիմիզմի, առավել հաճախ՝ փոխադարձ ջերմության մթնոլորտում։ Հարցուպատասխանի մթնոլորտը սրելու եզակի փորձեր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ձեռնարկեցին։ Իրականում, սակայն, նրանց հարցերը տեղավորվում էին Հովիկ Աբրահամյանին չնեղացնելու ռազմավարության մեջ»։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` Photolure