«Խորհրդարանական քառյակն այսօր վերջնականապես կհստակեցնի իր միասնական դիրքորոշումը կառավարության ծրագրի նկատմամբ»,- իր այսօրվա համարում գրում է «168 Ժամ» թերթը՝ հավելելով. «ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» լինելով ընդդիմադիր խմբակցություններ` չեն կարող կողմ լինել այդ ծրագրին, և պետք է դեմ քվեարկեն: Մի փոքր այլ է ԲՀԿ-ի իրավիճակը. ԲՀԿ-ականների մեծ մասը չի կարող դեմ քվեարկել Հովիկ Աբրահամյանի ծրագրին, քանի որ տարբեր թելերով կապված է նրա հետ, բայց քառյակում միասնությունը պահպանելու համար ստիպված կլինեն դեմ քվեարկելու որոշում կայացնել: ԲՀԿ-ականները որպես, միջին տարբերակ` առաջարկում են քվեարկության բոյկոտը, որը, սակայն, չի ընդունվում մյուս երեքի կողմից, ովքեր ցանկանում են ի ցույց դնել իրենց ընդդիմություն լինելը»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: