Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ նրա ծննդյան 90-ամյակի առթիվ։

«Սիրելի´ Շառլ Ազնավուր,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ:

Ձեր ստեղծագործություններն ու հայրենասիրական կեցվածքը սերնդեսերունդ
ոգևորել ու հիացրել են միլիոնավոր մարդկանց: Մենք հպարտանում ենք բացառիկ
արվեստագետի և մեծ հայի Ձեր տեսակով, ով բարձր է պահում աշխարհում հայի
անունն ու պատիվը: Դուք բոլոր ժամանակների մեծագույն մարդկանցից եք, ում
անվերապահորեն սիրում է ողջ հայ ժողովուրդը:

Մեծարգո շանսոնյե, ևս մեկ անգամ ընդունեք ջերմագին շնորհավորանքներս
90-ամյա հոբելյանի առթիվ: Մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո,
քաջառողջություն, անսպառ եռանդ և ստեղծագործական նորանոր հաջողություններ»: