Մայիսի 20-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել 28+1 ձևաչափով Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները:
Նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել ելույթներով:
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին:
Էդվարդ Նալբանդյանը դրական է գնահատել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը և նշել, որ արդեն պատրաստ է Հայաստան- ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի թվով չորրորդ 2014-2016թթ. ծրագիրը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձել է պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքին և այդ համատեքստում կարևորել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը:
Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին ելույթ ունեցած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, անդամ տասնհինգ երկրների ներկայացուցիչներ դրական են գնահատել Հայաստանի և Դաշինքի միջև 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ փոխգործակցությունը և արձանագրված արդյունքները:
Ելույթ ունեցողները գոհունակություն են հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման արդյունքների, Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքի, Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցության կապակցությամբ:
Սեյրան Օհանյանը և Էդվարդ Նալբանդյանը պատասխանել են նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին, ուկրաինական ճգնաժամին, պաշտպանության ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու անդամ երկրների դեսպանները վերահաստատել են Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Հյուսիս-ատլանտյան խորհրդի նիստից առաջ Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Այս թեմայով
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Հիշողությունները գոյություն ունեն ոչ միայն ուղեղում. հետազոտություն
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. Գտել են մոխրացած մարմին
Եվա Բաղդասարյանի street style-ը Նյու Յորքից
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Մոսկվայի գլխավոր եվրոպացի դաշնակիցները դատապարտել են Բայդենի որոշումը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
1
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
2
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդ...
3
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկի...
4
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»