Վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի ակտիվությունը զգալիորեն նվազել է։ Հաղորդում է BBC-ի ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով երկրի Պետական ​​սահմանապահ ծառայությանը։

«Նախկինում մենք տեսնում էինք՝ ինչպես են ուղղաթիռներն ու կործանիչները թռիչքներ կատարում սահմանի մոտ, բացի այդ սահմանին էր մոտենում զինտեխնիկան։ Նման դեպքերը զանգվածային բնույթ էին կրում։ Ներկայումս այդպիսի բան չկա»,- ասել են ծառայությունից։

Այդուհանդերձ, ինչպես տեղեկացրել են BBC-ին՝ ռուսական զորքերի մի մասը դեռևս շարունակում է մնալ ռուս-ուկրաինական սահմանից 10 կմ վրա, ուստի սահմանապահ ծառայությունները չեն կարող հաստատել զորքերի հեռացման մասին նորությունները։