Ադրբեջանում աշակերտը գազանաբար սպանել է դպրոցի պահակին,- գրում է «Ազադլիգ» թերթը:

Միջադեպը տեղի է ունեցել Ջալիլաբադ քաղաքի №8 միջնակարգ դպրոցում: 10-րդ դասարանի աշակերտներից մեկը 15 դանակի հարված է հասցրել դպրոցի պահակ 1976 թվ. ծնված Շամսադին Մելիքովին:

Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: