Վրացագետ Ալիկ Էրոյանցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը պետք է ստորագրի հենց ինքը, քանի որ տվյալ փաստաթուղթը նախատեսում է ինչպես գործադիր և օրենսդիր, այնպես էլ դատական մարմինների կողմից իրականացվող միջոցառումներ և գործողություններ: Մինչ այդ լուրեր էին տարածվել, որ վերոնշյալ համաձայնագիրը վրացական կողմից կստորագրի վարչապետ Ի. Ղարիբաշվիլին: Սակայն նախագահ Մարգվելաշվիլին նշել է, որ ինքն ու վարչապետը խորհրդակցություններ են անցկացնելու այդ հարցի հետ կապված, որպեսզի վերջնականապես պարզ դառնա, թե ով է մեկնելու Բրյուսել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու:
Կարծում եմ, որ բոլոր դեպքերում Ասոցացման համաձայնագիրը կստորագրի վարչապետ Ղարիբաշվիլին, քանի որ ԵՄ-ի հետ բանակցությունները վարում էր կառավարությունը և վերջինս էր պատասխանատու ստանձնած պարտավորությունների կատարման համար:
Հ.Գ. փաստերով կկարողանանք խոսել միայն հունիսի 27-ին...