Անգլիական «Լիվերպուլի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի վիրահատությունը հաջող է անցել,- գրում է eurosport.ru կայքը:

Վիրահատությունը տևել է կես ժամ և հաջող է անցել, չնայած ապաքինման ժամկետների մասին բժիշկները լռում են, նշելով, որ նմանատիպ վնասվածքների բուժումը տևում է մինչև մեկ ու կես ամիս:

27-ամյա հարձակվողը ծնկի մասում անհանգստություն էր զգացել հավաքականի առաջին մարզման ժամանակ: Վիրահատությունը անց է կացրել ուրուգվայցի  բժիշկ Լուիս Ֆրանչեսկոլին հանրահայտ ֆուտբոլիստ Էնցո Ֆրանչեսկոլիի հարազատ եղբայրը:

Այսպիսով հույս հայտնենք, որ Պրեմյեր լիգայի լավագույն խաղացողը կհասցնի ապաքինվել մինչեւ 2014 թվականի աշխարհի առաջնության մեկնարկը։

Հիշեցնենք, որ ԱԱ-2014-ը կկայանա հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Խմբային փուլում ուրուգվայցիների մրցակիցներն են Իտալիայի, Անգլիայի եւ Կոստա Ռիկայի հավաքականները։