Թայլանդում հեղաշրջում հայտարարած զինվորականները սկսել են ձերբակալել կառավարության նախկին անդամներին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են աշխատանքի նախկին նախարար Չալերմ Յուբումրունգն ու նրա որդին: Յուբումրունգը վերջին շրջանում կառավարությունում համակարգում էր ուժային հատվածը:

Թայլանդի ռազմական հրամանատարությունը մցրել է ճշտումներ իրեն N 5 հրամանի մեջ, վերջնականապես դադարեցնելով 2007 թվ. սահմանադրության գործունեությունը, և բացի այդ ավելացրել են ինտերնետային ցենզուրայի սահմանափակումներ:

Թայլանդի զինվորական ղեկավարությունը նաեւ հրահանգել է կառավարության նախկին անդամներին, այդ թվում՝ վարչապետին, ներկայանալ մինչեւ օրվա վերջ եւ անցնել բանակային հրամանատարության ենթակայության տակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռազմական հրամանատարությունը դադարեցրել էր և արգելել բոլոր հեռուստա և ռադիոկայանների հեռարձակումը, բացառությամբ ցամաքային զորքերի հեռուստա-ռադիո ծառայությունից: