«Ասում են, թե…» խորագրի ներքո «Իրատես de facto»-ն այսօր գրել է. 

«Ասում են, թե Տիգրան Սարգսյանն առանձնապես ցանկություն չի ունեցել անցնելու դիվանագիտական աշխատանքի, ցանկացել է մնալ Հայաստանում, «պայքարել», սակայն Սերժ Սարգսյանը հորդորել է «գնալ, անդարդ գլուխը նոր դարդի տակ չդնել», մասամբ էլ թույլ տալ, որ Հովիկ Աբրահամյանն ազատ աշխատի, տեսնենք՝ ինչ է լինում: Ասում են նաև, թե վերևներում նույնպես համոզված են, որ Աբրահամյանն առանձնապես չի հաջողելու, որովհետև ու, առաջին հերթին, փող չկա, փող տվող՝ նույնպես»:

Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: