Դպրոցական կյանքն անգնահատելի հարստություն է, որը տարիներ հետո ավելի թանկ ու քաղցր է դառնում: Դպրոցական տասներկու տարիներն ամփոփվում են «Վերջին զանգի» արարողությամբ: Այդ օրը յուրատեսակ, աննկարագրելի զգացողություններ են խառնվում դպրոցականի հոգում ու ժպիտը թախիծի հետ` շնորհակալության, հրաժեշտի խոսքեր է ձոնում ուսուցիչներին: Հենց այդ օրն են պատանիները հասկանում, որ իրենց առջև նոր, ավելի պատասխանատու շրջան է բացվում, որից մեծապես կախված է նրանց ապագան: Դպրոցին ու դասընկերներին հրաժեշտ տալը հեշտ չէ: Այդ օրը հնչած ցանկացած խոսք, երգ, տող, նոտա հուզիչ է ու աննկարագրելի թանկ:
Վերջին Զանգ. հին ու բարի երգեր, որոնք ստիպում են հուզվել (video)


