Եթե մինչ օրս պատերազմի վերսկսելը զրոյական էր, ապա հիմա հավանական է՝ այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ ընդգծելով՝ ոչ թե Ադրբեջանի կողմից, այլ հայկական կողմից: Ըստ նրա՝ դրա հավանականությունը մեծացավ ուկրաինական դեպքերից. «Մի քիչ մենք կրակենք, մի քիչ Ադրբեջանը, հետո էլ ՌԴ-ն կարող է խաղաղարար գործընթաց սկսել տարածաշրջանում»:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին, նշեց, որ Չինաստանն այսօր ճիշտ է հզոր է, բայց նա զգուշավոր է, որովհետև ամերիկյան մեկ հարվածը նրա համար կարող է վտանգավոր լինել:


Նա նշեց նաև, որ այսօր ԱՄՆ-ն ոչ թե չարիքի գործոնն է, այլ գործիքը, միջոցը:

Պարոն Մանուչարյանի կարծիքով՝ այսօր կա ՌԴ ապստամբություն ընդդեմ աշխարհակարգի, սակայն նա իր պատասխանը ստանում է Ուկրաինայում իր կատարած քայլերի համար: