«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջին նշանակումներն է անում: Հերթը հասել է փոխնախարարներին: Հետաքրքրականն այն Է, որ նշանակված նախարարների և փոխնախարարների կենսագրականները ուսումնասիրելու արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից շատերը չեն ծառայել ՀՀ զինված ուժերում կամ ԽՍՀՄ բանակում: Նախ անդրադառնանք նորանշանակ փոխնախարարներին:
Չծառայած պետական բարձրաստիճան պաշտոնյայի վառ օրինակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սուրեն Քրմոյանն է, որը մինչև այդ զբաղեցնում էր ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Արդարադատության մեկ այլ նորանշանակ փոխնախարար Արմեն Մկրտչյանի կենսագրականից պարզ է դառնում, որ նա զինապարտ է:
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի նորանշանակ տեղակալ Վախթանգ Միրումյանի կենսագրականը լռում է նրա՝ զինապարտ լինելու կամ չլինելու մասին: Սակայն պարզ է, որ 17-ից մինչ 22 տարեկանը ուսանել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի շուկայագիտության ֆակուլտետում: Պարզ է, որ ուսումն ավարտելուց հետո նա պետք է զորակոչվեր բանակ, սակայն նրա դեպքում դա տեղի չէր ունեցել:
Անհայտ է մնում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի նորանշանակ տեղակալ Արամ Բադալյանի չծառայելու պատճառը»,–գրում է թերթը։
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: