ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «անընդունելի է» համարում Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի արատահայտությունն իր հասեցեին: Այս մասին հայտնում է BBC-ին:

Հիշեցնենք` Կանադա այցելության ժամանակ արքայազն Չարլզը ՌԴ նախագահ Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Նա, պատասխանելով Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հարցին, ասել է․ «Եվ հիմա Պուտինն անում է գրեթե նույնը, ինչ Հիտլերը»։
ՌԴ նախագահն այս առնչությամ ասել է. «Ես չեմ լսել այդ արտահայտությունը: Եթե դա այդպես է, ապա, իհարկե, այն անընդունելի է: Ես կարծում եմ, որ նա հասկանում է դա. նա կրթված անձնավորություն է: Ես ծանոթ եմ և՛ նրա, և՛ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ, իսկ դա թագավորական պահվածք չէ: Ես իմ ողջ աշխատանքի ընթացքում կառաջնորդվեմ ոչ թե նրանով, թե ինչ են իմ մասին խոսում, այլ, թե ինչ է հետաքրքրում ռուս ազգին»: