Ուկրաինայում այսօր` մայիսի 25-ին, տեղի են ունենում արտահերթ նախագահական ընտրություններ: Ուկրաինական ԿԸՀ-ի տվյալներով` ընտրության իրավունք ունեն 35,5 միլիոն քաղաքացի, նրանք կկարողանան իրենց ընտրությունը կատարել 33,6 հազար ընտրատեղամասերում:
Այս ընտրություններն անցկացվում են երկրի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում շարունակվում է ինքնակառավարման մարմինների և նրանց ենթակայության տակ գտնվող զորքերի ընդվզումը: