Ուկրաինայում ավարտվել են նախագահական ընտրությունները: Այս մասին հաղորդում է BBC-ն: Աղբյուրը` մանրամասնում է, որ «էքզիթ փոլերի»-ի արդյունքներով ճնշող մեծամասնությամբ հաղթող է ճանաչվել գործարար Պետր Պորոշենկոն: Նրան հաջորդում են Յուլիա Տիմոշենկոն և Օլեք Լյաշկոն:
Պորոշենկոն քաղաքական գործիչ է և հայտնի գործարար: Forbes-ի վերջին տվյալներով (2014թ.)` նա զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը ուկրաինացի ամենահարուստների շարքում, նրա կարողությունը կազմում է 1,3 մլդ դոլար: