Այսօր Թայլանդի 86-ամյա թագավորը՝ Պումիպոն Ադուլյադետը, հրամանագիր է արձակել, որով հաստատել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը։ Հայտնում է BBC-ին։ Գեներալ Պարայուտ Չան-Օչան կնշանակվի խաղաղության և կարգուկանոնի պահպանման ազգային խորհրդի ղեկավար, որից հետո գեներալը հանդես կգա ելույթով՝ հանրությանը ներկայացնելով ռազմական կառավարության հետագա անելիքները։

Լրատվամիջոցը նաև փոխանցում է, որ Թայլանդի ռազմական հեղաշրջումը աշխարհում քննադատության է արժանացել, ԱՄՆ-ն սառեցրել է երկրին տրվելիք ռազմական օգնությունը։ 

Կարդացեք նաև՝ Ռազմական հեղաշրջում Թայլանդում. ձերբակալվել են կառավարության նախկին անդամները