Ուկրաինայում նախագահական ընտրությունների 50 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն հավաքել է ընտրողների 53,86%-ի ձայնը։ Ժամեր առաջ նրան հաղթանակի առիթով շնորհավորել է Լեհաստանի նախագահը։ Յուլիա Տիմոշենկոն դեռևս երկրորդ հորիզոնականում է՝ 13.10%-ով, իսկ Օլեգ Լյաշկոն հավաքել է ձայների 8,47%-ը։